Այն հարցին, թե պահանջելու են արդյոք Սերժ Սարգսյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը ասաց. «Մենք հասնելու ենք իշխանության փոփոխության,Սերժ Սարգսյանը և նրա թիմը չեն լինելու իշխանություն, և իշխանության է գալու այն ուժը, ով ազատ, անկախ, թափանցիկ ընտրությունների արդյունքում կընտրվի։ ՀՀ զարգացման խոչընդոտ հանդիսացող Սերժ Սարգսյանը և իր թիմը այլևս չեն ունենալու այն կարգավիճակը, որն ունեն այսօր»։