Մերձմոսկովյան մարզի ոստիկանները ձերբակալել են շինարարական կռունկ գողացած խմբին։
Պարզվել է, որ Օդինցովո քաղաքի շինհրապարակներից մեկից տեղեկություն է ստացվել, որ անհետացել է շինարարական կռունկներից մեկը։ Ընդհանուր վնասը կազմել է 2.5 մլն ռուբլի։ Այս մասին հաղորդում է Rosblat-ը։
Օպերատիվ որոնողական աշխատանքներից հետո ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության 28-43 տարեկան երեք քաղաքացի, որոնցից մեկը նախկինում դատված է եղել։ Նրանց մոտ հայտնաբերվել են գողացված մեքենայի փաստաթղթերը։ Նրանք պատրաստվում էին գողացված մեքենան վաճառել «սև շուկայում»։
Հարուցվել է քրեական գործ։ ՀՀ քաղաքացիների մեղքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է մինչև 10-ը տարի ազատազրկում։