ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հանրային ոլորտի և կառուցվածքային բարեփոխումների խմբի ղեկավար Կլաուս Դեկերին /Klaus Decker/: Համաշխարհային Բանկն ավարտել է ՀՀ կառավարության հետ իրականացվող <<Դատաիրավական բարեփոխումների>> երկրորդ ծրագիրը, և ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման նպատակն էր <<Դատաիրավական բարեփոխումների>> երրորդ ծրագրի շրջանակում հստակեցնել այն ոլորտները, որոնք Համաշխարհային Բանկի աջակցությամբ առաջնահերթ բարեփոխման անհրաժեշտություն ունեն: Կլաուս Դեկերին հանձնվեց բարեփոխման անհրաժեշտություն ունեցող ոլորտների և դրանց իրականացման ժամանակացույցն ընդգրկող փաստափուղթ, որը կազմվել էր հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը>>: Պայմանավորվածություն ձեռք բերվեց փաստաթուղթը երկկողմանի լրամշակելուց հետո դարձյալ հանդիպել՝ քննարկելու դրանում նախանշված բարեփոխումների իրականացման հնարավորությունները:
տուն Լուրեր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հանրային ոլորտի և...