ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ներկայումս նա ստանում է համապատասխան բուժում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ դատախազի առողջական վիճակը լավ է և առկա է բարելավման դինամիկա:
«Դատախազի մոտ ջերմություն և այդ վարակին բնորոշ ախտանշաններ չեն եղել: Նրա հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզվել է, ընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում: Իսկ առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ ունեցել է, գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Նրանց մոտ համապատասխան հիվանդութան վերաբերյալ տվյալներ առայժմ չունենք: Ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես միջոցներ կձեռնարկվեն նրանց թեստավորման համար»,- ասաց Խաչատրյանը։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը նշեց նաև, որ որ ՀՀ դատախազության աշխատակիցների մեծ մասն աշխատում է տանից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում