տուն Հասարակություն Կրթություն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հեռավարառցանց հարթակում շարունակում է բարձր մակարդակի վրա...

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հեռավարառցանց հարթակում շարունակում է բարձր մակարդակի վրա պահել կրթությունը

249
0

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հեռավար հարթակում շարունակում է բարձր մակարդակի վրա պահել կրթությունը

Գիտության և տեխնիկայի զարգացման ներկա փուլում և աշխարհում ստեղծված ճգնաժամային իրավիճակում  շատ արդիական և առաջնահերթ է հեռավար ուսուցումը, որը հնարավորություն է տալիս ստանալ համապատասխան կրթություն կամ մասնակցել դասընթացներին առցանց՝ ցանկացած վայրից և ցանկացած ժամերի՝ միաժամանակ մեկուսանալով և խուսափելով մարդկային շփումների

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, դեռևս 2013 թվականից ներդնելով տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ և լինելով առաջիններից մեկը հեռավար կրթության կազմակերպման գործում, ելնելով  երկրում տիրող արտակարգ իրավիճակից, հեռավար հարթակում ակտիվ կերպով շարունակում է ուսումնական գործընթացը:

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին պատրաստ է իրականացնել հեռավար ուսուցում.

  • կենտրոնում ներդրված է տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ,
  • առցանց գիտաժողովի դահլիճը վերազինված է Polycom HDX համակարգով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել հեռավար դասախոսություններ, գիտական կոնֆերանսներ և այլ միջոցառումներ,
  • առցանց դասախոսությունները կազմակերպվում են տեսակոնֆերանսների համար նախատեսված հատուկ ծրագրով, որը ինտեգրված է հեռավար հարթակում,
  • ԳԿՄԿ մասնագետները վերապատրաստվել են արտասահմանյան գործընկեր հեղինակավոր բուհերում,
  • կազմվել է ուսանողակենտրոն ուսումնական ծրագրերի ցանկ,
  • ձեռք է բերվել համապատասխան նորագույն մասնագիտական գրականություն,
  • ընտրված ծրագրերը և հարակից նյութերը տեղադրվել են ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում,
  • հայերեն է թարգմանվել «ՄՈՒԴԼ» հեռավար ուսուցման հարթակը,
  • պատրաստվել են դասախոսների և ուսանողների հայալեզու ուղեցույցներ:

Թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները մեծ եռանդ և պատրաստակամություն են ցուցաբերում: Նրանք կարող են տեխնիկական առցանց աջակցություն ստանալ անմիջապես հեռավար հարթակում: Դասախոսներն ու հարթակի համակարգողները ջանք և եռանդ չեն խնայում կրթության որակը բարձ մակարդակի վրա պահելու և զգալի արդյունքի հասնելու համար:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, անհրաժեշտության պարագայում,  մշտապես պատրաստ է հանրակրթության ոլորտում հեռավար կրթության հիմունքներ և հեռավար ձևաչափով դասընթացներ մշակելու և անցկացնելու ուղղությամբ: