ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 22.00-ի դրությամբ՝ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Ստեփանավանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Կոտայքի մարզի Հրազդան-Ջրառատ, Արագածոտնի մարզի Թթուջուր-Սարալանջ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները, Երևան-Սևան մայրուղին («Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը), Արագածոտնի մարզի Ապարան-Ձորագլուխ, Լոռու մարզի Սպիտակի ոլորանները և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները:
Քյարքիի ոլորաններում, Արմավիր-Վաղարշապատ ավտոճանապարհին առկա է թույլ մառախուղ, տեսանելիությունը` 500մ, Լոռու մարզում` Ալավերդի-Վանաձոր, Վայոց Ձորի մարզում Վայք-Սիսիան ավտոճանապարհին (Սարավան գյուղի մոտ), Սյունիքի մարզում, բացի Մեղրի-Քաջարան ավտոճանապարհից, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: