տուն Լուրեր ՀՀ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

86
0

06.10.13ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ  ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Այս պահին ձյուն է տեղում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: