տուն Քաղաքական Հայաստան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է

387
0

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով հայտարարված մրցույթի մասին:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում են հետևյալ մասնագիտական գիտելիքները՝

  • Տեղեկատվական համակարգերի, այդ թվում՝ միկրոսերվիսային ճարտարապետության վրա հիմնված, նախագծման սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ գիտելիքներ,
  • ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ անդամ-պետությունների միջազգային նախագծերում և ԵՄ-ում տեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ գիտելիքներ և փորձ,
  • Թվային տարածքի շրջանակներում Սուպերսերվիսների ստեղծման փորձ և գիտելիքներ,
  • Agile, Scrum մեթոդաբանության իմացություն և աշխատանքային փորձ,
  • Devops գործընթացների իմացություն՝ CI/CD, ամպային ճարտարագիտություն, այդ թվում միկրոսերվիսների օրկեստրատորների հիմքի վրա (Kubernetes),
  • Թվային համակարգի համակարգային ճարտարագիտության աշխատանքի վերաբերյալ փորձ և գիտելիքներ,
  • Համակարգի ճարտարագետի դերի ստանձման կարողություն և տեխնիկական գիտելիքների լայն շրջանակ,
  • ԵԱՏՄ անդամ պետություններում միջազգային լավագույն փորձի կիրառման կարողություն,
  • Խոշոր կազմակերպություններում համակարգային լուծումների ներդրման փորձ,
  • Ծանրաբեռնված տեղեկատվական համակարգերի ներդման փորձ,
  • PMI, ITIL, TOGAF ստանդարտներից առնվազմ մեկի իմացություն,
  • IaaS, Saas, Paas համակարգերի հիման վրա լուծումների մշակման տեխնոլոգիաների իմացություն,
  • Տվյալների մշակման կենտրոնների նախագծման փորձ և գիտելիքներ, մասնակցություն տեղեկատվական համակարգերի միգրացիայի նախագծերում:

Ինչպես նաև անհրաժեշտ է, որ  նշված պաշտոնը զբաղեցնել ցանկացող անձը ունենա ՀՀ քաղաքացիություն և բարձրագույն տեխնիկական կրթություն, գերազանց տիրապետի ռուսաց լեզվին, ունենա բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական աշխատանքային առնվազն 5 տարվա ստաժ, ընդհանուր համապարփակ գիտելիքներ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության, Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի և ակտերի վերաբերյալ:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հուլիսի 10-ն է:

Մրցույթի անցկացման ձևի, փաստաթղթերի ներկայացման ընթացակարգի և մասնակցության այլ մանրամասների համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացվածէ ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով՝ https://hti.am/pages.php?lang=1&id=207&page_name=jobs: