տուն Տնտեսական ՀՀ բանկային համակարգում աշխատում է 11 հազար 438 մարդ

ՀՀ բանկային համակարգում աշխատում է 11 հազար 438 մարդ

126
0

փող

Հաշվետու տարում անվանական ՀՆԱ-ի նկատմամբ բանկային համակարգի ակտիվների, վարկերի և ավանդների առաջանցիկ աճի պայմաններում արձանագրվել է ֆինանսական միջնորդությունը բնութագրող ցուցանիշների աճ: Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի երեկ հրապարակած զեկույցում: Բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցության և տնտեսությանը տրամադրված վարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշները աճել են համապատասխանաբար 6.9 և 1.5 տոկոսային կետով և կազմել 69.0% և 40.1%:

Հաշվետու տարում արձանագրվել է ֆինանսական ծառայությունների հասանելիությունը բնութագրող ցուցանիշների զգալի աճ: Բանկային մասնաճյուղերի քանակն ավելացել է 11-ով և տարեվերջին կազմել 485: Արդյունքում` 100 000 չափահաս բնակչի հաշվով մասնաճյուղերի քանակն ավելացել է 0.9 տոկոսային կետով և կազմել 19.8:

Բանկային համակարգի աշխատակիցների քանակը (ներառյալ` սպասարկող անձնակազմը) ավելացել է 4.2%-ով և տարեվերջին կազմել 11 438: Ընդհանուր թվաքանակում ղեկավար անձնակազմի տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.4 տոկոսային կետով և տարեվերջին կազմել 16.1%: