Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2013թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ են ժամանել 677 906 զբոսաշրջիկներ՝ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 12.4%: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներում:
2013թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով ՀՀ-ից մեկնել է 678 786 մարդ կամ 2012թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.6%: