տուն Հասարակություն ՀՀ ԱԱԾ-ն դադարեցնում է թղթային տարբերակով գրությունների ընդունումը

ՀՀ ԱԱԾ-ն դադարեցնում է թղթային տարբերակով գրությունների ընդունումը

154
0

 Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ էլ-փոստերի միջոցով՝ [email protected][email protected], ինչպես նաև ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/www.sns.am/?ref=bookmarks»,- նշված է հայտարարության մեջ: