ՀՀԿ-ում վերջին շրջանում անհասկանալի որոշումներ են կայացվում: Հինգշաբթի օրը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նոր վարչապետի անունը ոչ թե այդ օրն է հրապարակվելու, այլ երկուշաբթի օրը: Լրագրողները փորձեցին պարզել` արդյոք նման կերպ ՀՀ Սահմանադրության պահանջները չեն խախտվում: Լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ կիրակին ոչ աշխատանքային օր է: Այս հայտարարությունից հետո հրապարակվեցին հոդվածներ, որոնք նշում էին ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի խախտման մասին, քանի որ վարչապետին, ըստ Սահմանադրության այդ հոդվածի, նախագահը պետք է նշանակի տասն օրվա ընթացքում և այլ ոչ թե տասը աշխատանքային օրվա ընթացքում: Այս ամենից հետո երեկ երեկոյան պարզվեց, որ ՀՀԿ-ն նորից փոշմանել է և ոչ թե երկուշաբթի, այլ կիրակի օրն են նոր վարչապետի անունը հայտարարելու: Կարճ ասած ՀՀԿ-ում խառն են, շատ խառը: