«ՀՀԿ-ն վերցրեց քաղաքական դաշտի մեծամասնությունը»,- վերլուծելով այս տարվա քաղաքական իրադարձությունները, ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը նկատում է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը որոշակիորեն բողոքի ալիք բարձրացրեց միայն Երևանում,- հավելելով, որ հստակ չէ՝ բողոքի ալիքը գալիք տարում կմեծանա՞, կնվազի՞, թե՞ կմնա նույնը: Նրա խոսքով՝ բողոքի ալիքը տարածվեց միայն Երևանում, քանի որ հասարակության մեջ նկատելի է անիրազեկություն: Ըստ նրա, քսան տարի է՝ մարդիկ ապրում են ոչ լեգիտիմության պայմաններում, և քանի դեռ լեգիտիմ ուժ չի ձևավորվել, տասնյակ տարիներ կարող ենք ապրել նման պայմաններում:
Քաղաքագետը նաև անդրադարձ կատարեց տարվա ընթացքում ընդդիմության ձեռնարկած քայլերին, ինչի կապակցությամբ նկատեց, որ մի քանի հազար մարդու փողոց հանելը դեռ չի նշանակում, թե ընդդիմություն կա. ընդդիություն լինում է այն ժամանակ, երբ քաղաքական ուժին կամ միավորին հետևի կես միլիոն մարդ և դուրս գա փողոց իր պահանջը ներկայացնելու: