Երեկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ անդրադարձ կատարեց ԱԺ չորս կուսակցությունների համագործակցությանը.«Գտնում ենք, որ եթե նման կոնսուլտացիաները շարունակվեն, միգուցե, չի բացառվում, որ առաջին քայլերը կատարենք դեպի ամերիկյան մոդել, որտեղ կա երկու ազդեցիկ կուսակցություն՝ դեմոկրատներ ու հանրապետականներ: Դե, մեզ մոտ արդեն Հանրապետականը մի բևեռ է, մյուս բևեռը չեմ բացառում, որ մյուս կուսակցությունները կազմեն։ Օրինակ ՀԱԿ-ը, միգուցե, «Ժառանգությունը» կամ ՀՅԴ-ն, չեմ կարող ասել, միանան ԲՀԿ-ի հետ: Մենք շատ դրական ենք վերաբերում նման համախմբումներին, և դրանք կարող են հանգեցնել, որ լինեն երկու բևեռներ՝ մյուս բևեռում ավելի փոքր կուսակցություններն առաջին քայլը կատարեն՝ միանալով Բարգավաճին»,– ասաց Շարմազանովը:
Լրագրողների այն դիտարկամնը, թե ինչու պետք է հեց միանան ԲՀԿ-ին` Շարմազանվոն արձագանքեց.«Դե միշտ էլ այդպես է՝ փոքրերը միանում են մեծերին և հետո մյուս կուսակցություններն են գնում ԲՀԿ-ի հետ հանդիպման, ոչ թե ԲՀԿ-ն է գնում հանդիպման նրանց հետ»,-ասաց Շարմազանովը, իսկ օրերս Աղվան Վարդանյանի արած այն հիշեցմանը, որ ժամանակին ՀՀԿ-ն ցանկանում էր միանալ ՀՅԴ-ին՝ ԱԺ փոխխոսնակն ասաց, որ իրենք անցյալին չեն նայում և խոսում են ապագայի մասին: