Արդեն մի քանի օր է կարկառուն ՀՀԿ-ական դեմքերը լրագրող տեսնելիս սկսկում են խոսել ԱԺ չորս կուսակցությունների համագործակցության մասին: ՀՀԿ-ում հասկանում են, որ քննադատելով այդ համագործակցությունը՝ ջուր կլցնեն նրանց ջրաղացին, ուստի սկսել են «ուրախությամբ» նկատել, որ իրենք էլ են ցանկանում, որ նման համագործակցություն լինի:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազնովը մի քանի անգամ հայտարարել է, որ ԱԺ երեք կուսակցությունները կարող են միավորվել ԲՀԿ-ին: ՀՀԿ լրատվամիջոցներին հրահանգ է իջեցվել այս գաղափարը հնարավորինս գովազդել, որպեսզի ստեղծվի տպավորություն, թե իրականում կա նման հնարավորություն, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» կարող են միավորվել ԲՀԿ կազմում: ՀՀԿ նպատակն այն է, որ այս կուսակցությունները թողնելով հիմնական գործը, ընկնեն այս խոսակցությունները հերքելու հետևից և հնարավոր է նրանցից մեկը որևէ անտեղի բան ասի, ու այդ դեպքում կուսակցությունները նորից կսկսեն պայքարել միմյանց դեմ: Թե որքանով է իրականալի ՀՀԿ-ի պլանները՝ ժամանակը ցույց կտա: