տուն Լուրեր ՀՀԿ-ն արտահերթը բոյկոտել է Վարդան Այվազյանի դստեր հարսանիքին մասնակցելու պատճառո՞վ

ՀՀԿ-ն արտահերթը բոյկոտել է Վարդան Այվազյանի դստեր հարսանիքին մասնակցելու պատճառո՞վ

272
0

HHK

Ինչպես արդեն նշել ենք, ԱԺ արտահերթ նիստ քիչ առաջ չգումարվեց՝ քվորում չապահովվելու պատճառով: Հիշեցնենք, որ նիստում պետք է քննարկվեր պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման հարցը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, որ ՀՀԿ խմբակցության դիրքորոշման մասին լրացուցիչ հայտարարություն կանի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա ավելացրել է, որ բոյկոտելը քաղաքական պայքարի ձև է:

Իսկ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ գործում է 3-ժամյա ռեժիմը, եթե երեք ժամում ՀՀԿ-ն որոշի մասնակցել նիստին, քվորում կլինի: Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀԿ-ն բոյկոտել է այն պատճառով, որ այսօր պետք է մասնակցի ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի դստեր հարսանիքին, ամբողջ կազմով, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ինչպես գրում է մամուլը, հարսանիքին 800 մարդ է ներկա լինելու:

 

 

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here