տուն Լուրեր ՀՀԿ-ի երկրորդ համարը ներողություն է խնդրում Ադրբեջանից

ՀՀԿ-ի երկրորդ համարը ներողություն է խնդրում Ադրբեջանից

201
0

ծ8382

Օրերս Հայաստան է վերադարձել ՀՀԿ-ի թիվ 2 անդամատոմս ունեցող անձը` Շվեդաբնակ Վահե Ավետյանը: Ավետյանը հասարակությանը հայտնի է իր հայտարարություններով, որտեղ դատապարտել է հայ ազատամարտիկներին` «Խոջալուում ցեղասպանություն անելու համար», բազմիցս ներողություն է խնդրել թուրքերից և ադրբեջանցիներից` «հայերի կատարած հանցանքների համար»:

Վերջերս հիշյալ անձը գրել էր, որ «ՀՀԿ-ում հիմա ինչ-որ «տարոնականություն» են մեջտեղ գցել մի քանի թալինցի ու ապարանցի «գեղացի»»։
2010-ի դեկտեմբերի 6-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից «Վահե Ավետյան» ստորագրությամբ «Աբսուրդի երկիր Հայաստանս» վերնագրով նյութ է տարածվել էլեկտրոնային կայքերում, որտեղ հեղինակը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկներին անվանում է «չեկայի սարքած ԱՍԱԼԱ-ի ահաբեկիչներ», ծաղրում հայ հերոսներին և այլն:

Հետաքրքիր է, որ Հայաստանի Հանրապետության իշխող կուսակցության` ՀՀԿ-ի թիվ 2 անդամատոմսը կրող անձն այդքան հետաքրքիր ու տարօրինակ մտքերի հեղինակ է:

Այս ամենի մասին խոսվել է նաև մինչ այս հրապարակված նյութերում:

http://asekose.am/hy_AM/news/9/129785-hay-kroni-hexapoxoutyan-e-qristoneakan-davananqi-gaxaparakan-baxoumnere.html

http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://www.azg.am/AM/2011051102

 

Արմեն Մկրտչյան