տուն Լուրեր ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ նույնպես դժգոհ են գազի պայմանագրից

ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ նույնպես դժգոհ են գազի պայմանագրից

159
0

Manvel

Խորհրդարանում գազի պայմանագրի վերաբերյալ քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը կառավարությանը մեղադրել է խախտումներ թույլ տալու համար: Պատգամավորը, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարում է, թե ՀայՌուսգազարդը թանկ գնով է գազ գնել, սակայն բնակչության համար գինը չի թանկացել, այսինքն՝ ստացվում է, որ այդ ընեկրությունն աշխատել է վնասով, արդյունքում՝ կուտակվել է պարտք: «Այդ դեպքում, ինչպե՞ս է այդ ընթացքում այդ ընկերությունը շահութահարկ վճարել: Ո՞նց ա ինքը թանկ գնով գազ առնում, գինը չի բարձրացնում, միևնույն ժամանակ շահութահարկ է վճարում, ինչ-որ բան այն չէ»,-  տարակուսել է Մանվել Բադեյանը:

Բադեյանը նաև մեկ այլ  հարց ուղղեց, թե կառավարությունն ի՞նչ կապ ունի գազի գնի հետ, «տնտեսվարող սուբյեկտն իր ապրանքը վաճառում է, դուք ասում եք՝ էժան վաճառի, ի՞նչ իրավունքով»:

«Ճիշտ եք ասում, բայց եթե այդպես չլիներ, կրկնակի թանկ կլիներ գազի գինը: Հիմա կառավարությունը պե՞տք է խառնվեր էս հարցին, թե ոչ: Ոչ մի օրենք չի խախտվել»: Իսկ շահութահարկի մասին հարցին Արմեն Մովսիսյանը խուսափել է պատասխանել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here