տուն Հասարակություն ՀՀԿ ական նախկին պատգամավորը նախագահի հրամանագրով դատավոր դարձավ

ՀՀԿ ական նախկին պատգամավորը նախագահի հրամանագրով դատավոր դարձավ

208
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Մախմուդյանին նշանակել է վարչական դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 26-ի ԲԴԽ-13-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ռուստամ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում: