Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խմբի լուսավորման երթը: Երթի մասնակիցները հավաքվում էին Մատենադարանի հարակից տարածքում, որտեղից էլ պետք է երթով շրջեին քաղաքի տարբեր փողոցներով: Որքան էլ, որ զարմանալի էրˋ այնտեղ հանդիպեցինք ՀՀԿ-ական կարկառուն երիտասարդներից մեկին,
որին համացանցում ճանաչում են որպես Հայկուլիկ: AraratNews.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է նա հեռանում ցուցարարների մոտից։ Ամենայն հավանականությամբ այս անգամ էլ սադրանք կազմակերպելու նպատակով էր եկել, սակայն տեսնելով հանրահավաքի մասնակիցների թիվը և տրամադրվածությունը հասկացել էր, որ իր համար անկախատեսելի զարգացումներ կարող են լինել ու ազատեց իրեն գլխացավանքից: