տուն Քաղաքական ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը ողջունում է «հրաշալի քառյակի» համախմբումը

ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը ողջունում է «հրաշալի քառյակի» համախմբումը

111
0

gagaik-minasyan-620x300

«Ընդդիմադիր և իրենց ոչ իշխանական համարող ուժերը փորձել են համախմբվել ինչպես 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, այնպես էլ 2013-ի նախագահական ընտրությունների նախաշեմին, սակայն բոլորս տեսել ենք, թե ինչ արդյունք է դա ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ խոսելով «Ժառանգություն», ՀՅԴ, ԲՀԿ և ՀԱԿ կուսակցությունների վերջին ամիսների համագործակցության մասին: «Ողջունում եմ ցանկացած քաղաքական համախմբում, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ այս վերջինը գործընթացը գնում է սիրահոժար ձևով, առանց որևէ մեկի կամքին բռնանալու»: Եվ, ըստ Մինասյանի, այս գործընթացի արդյունքում կարող է լինել այնպես, որ ընդդիմադիր ուժերը ոչ իշխանական ուժին (ԲՀԿ-ին) «տանեն» ընդդիմություն, կամ էլ՝ հակառակը՝ ԲՀԿ-ն մյուս 3 ուժերին տանի «ոչ իշխանական ճամբար» և ստեղծվի մի իրավիճակ, երբ Հայաստանում կունենանք միայն այլընտրանք և իշխանություն:

Ինչ վերաբերում է կառավարության հրաժարականի վերաբերյալ 4 ուժերի համաձայնեցրած նախագիծը ԱԺ-ում ապրիլի 28-ին ներկայացնելուն, ապա ըստ Գ. Մինասյանի՝ ճիշտ կլիներ, եթե նախաձեռնության հեղինակները «ֆալշ ստարտ» չտալու համար այդ գործընթացը կապեին 2013թ. բյուջեի նախագծի կատարողականը ԱԺ-ում քննարկելու հետ, որը տեղի է ունենալու ապրիլի 28-ից մի քանի օր անց: