Այսօր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Մարգարիտա Եսայանը ԱԺ ամբիոնից, արձագանքելով Զարուհի Փոստանջյանի կտրուկ հարցադրումներին, մի անեկդոտ է պատմել.«Փեսան զոքանչին ուսերի վրա ման է տալիս, հարցնում են` շա՞տ ես սիրում, որ դրել ես ուսերիդ, ասում է` չէ, դրել եմ ուսերիս, որ դեմքը չտեսնեմ: Հիմա որոշ պատգամավորների (Զարուհի Փոստանջյան՝ araratnews.am) մեր ուսերի վրա տանում ենք, որ դեմքերը չտեսնենք, նրանք էլ առիթն օգտագործում են և ամեն քառօրյային դեժավյուի նման նույն բանը կրկնում»: ՀՀԿ-ական մյուս պատգամավոր պատգամավոր Վարդան Այվազյանն էլ ակնարկել է. «Մենք ձեր գերին չենք»:
Էմմա Պալյան