տուն Հասարակություն ՀԿԵ մեքենավարները գործուղվել են ՌԴ փորձի փոխանակման համար

ՀԿԵ մեքենավարները գործուղվել են ՌԴ փորձի փոխանակման համար

282
0

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ՀԿԵ լոկոմոտիվային բրիգադների մեքենավարները դեկտեմբերի 1-ին գործուղվել են Ռուսական երկաթուղիների Կույբիշևի երկաթուղի: Պենզա և Ուֆա են մեկնել Երևանի և Գյումրիի լոկոմոտիվային դեպոները ներկայացնող 2-ական մեքենավարներ:

Նրանք Ռուսաստանի Դաշնությունում կաշխատեն փորձի փոխանակմանն ու աշխատանքի կատարելագործմանն ուղղված ՌԵ և ՀԿԵ համատեղ ծրագրի շրջանակներում: