տուն Լուրեր Հլը քեզ նայի, որտեղի՞ց ես եկել, ո՞ր օջախից ես եկել. Գալուստ...

Հլը քեզ նայի, որտեղի՞ց ես եկել, ո՞ր օջախից ես եկել. Գալուստ Սահակյան

105
0

Galust-Sahakyan1

ԱԺ քննարկումների ժամանակ,  հանդես գալով ելույթով, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց.

«Նախորդ ելույթն ուշադիր բոլորս լսեցինք, թերևս կարելի էր և չլսել: Ես չգիտեմ խնդամ, թե՞ լամ: Որովհետև ես չգիտեմ սա զավեշտ է թե հումոր: Այսօր էլ լսում եմ որ ընդդիմադիրներն առաջարկում են, որ եթե մինչև ապրիլի 20-ը հրաժարական տա, էլ իրենք հրաժարական չեն պահանջի: Սա հավի ու կորեկի պատմությանն է նման : Ամոթ է: Առավել ևս մարդու ուղեղը լվացքի մեքենա չի, երբ ուզենա լվա, երբ ուզենա մզի: Ինչ կապ ունեն Ալեքսանդր Սարգսյանը , Գագիկ Բեգլարյանը այս հարցի հետ: Անչափները ուզում են չափավորներին հավասարվել: Հլը քեզ նայի, որտեղի՞ց ես եկել,  ո՞ր օջախից ես եկել, ո՞ւմ հետ ես համեմատվում: Այ երբ 88-ին հավաքվում էին, դա ժողովուրդն էր, որովհետև տվյալ հարթակում կարող էին հանդես գալ բոլորը: Էդ որ մեզ ասում եք՝ գնացեք ժողովրդին հարցրեք, հարցնում ենք, ԱԺ ընտրություններում, նախագահականում , ՏԻՄ-երում հաղթանակ, բայց էդքանից հետո մենք թույլ չենք տալիս ձեզ ասենք գնացեք ժողովրդից հարցրեք: Մի մտածեք, որ կարողանում եք ամբիոնից խոսք ասել, դա փառահեղ ինչ-որ մոտեցում է: Դուք ուզում եք համախմբել ամբոխին, ոգևորել, որոշակի իմաստով անկանխատեսելի դարձնել, ժողովրդի կողքին չարիք բերել: Հրապարակել եմ, մի անգամ էլ կհրապարակեմ՝ դուք ովքեր եք: Շատերը, այսինքն դուք, ժողովուրդն ու ամբոխը խառնում եք իրար: Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխըˋ թալան»,- եզրափակեց պատգամավորը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց.«Էս մարդիկ մտածին դու ես ասե՝ թողին գնացին Գալուստ Գրիգորիչ, ասեիր, որ Թումանյանն ա ասե»: