Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ հայտարարեց «Անսահման հիփ-հոփ» մրցույթի մեկնարկի մասին, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության հիփ-հոփ պարերի Sea2Sea տարածաշրջանային նախագծի շրջանակում: Հայաստանում մրցույթի մասնակցության հայտ են ներկայացրել 16-26 տարեկան շուրջ 84 ՀՀ քաղաքացի, ովքեր հիփ-հոփի սիրահար են (breakin’, poppin’, lockin’ կամ այլ պարային ոճեր):
Մայիսի 23-28-ը Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել Soul Street Dance Company պարային քառյակը։ Նրանք ընդգրկված են մրցույթի ժյուրիի կազմում և անցկացնում են վարպետության դասեր տեղի հիփ-հոփ պարողների ու Թումոյի սաների հետ: Soul Street Dance Company-ին նաև կընտրի այս ոճի լավագույն պարողներին, ովքեր կմասնակցեն հուլիսին Բաութմում կայանալիք տարածաշրջանային պարի ակադեմիային:
Մայիսի 28-ի գալա ներկայացմանը մասնակցելու համար նախընտրական փուլեր տեղի ունեցան Երևանում՝ մայիսի 23-ին, Վայքում և Չարենցավանում՝ մայիսի 24-ին: Ժյուրին ընտրեց 19 լավագույն պարողներին, ովքեր նախապատրաստվում են մայիսի 28-ին Թումո պլազայում կայանալիք գալա ներկայացմանը: