տուն Քաղաքական Միջազգային Հիրոսիմայի և Նագասակիի ղեկավաները Օբամային հրավիրել են այցելել իրենց քաղաքներ

Հիրոսիմայի և Նագասակիի ղեկավաները Օբամային հրավիրել են այցելել իրենց քաղաքներ

393
0

hiroshima-e-nagasaki

Ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ղեկավարները հրավեր են ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ 2014 թվականի գարնանն այդ քաղաքներ այցելելու համար: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը: Հիշեցնենք, որ այդ քաղաքները առավել տուժել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրանց վրա նետված ամերիկյան ատոմային ռումբերից:

Նախնական տեղեկություններով` պաշտոնական Տոկիոն և Վաշինգտոնը նախապատրաստում են ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական այց, որը նախատեսված է 4 ամսից:

Ավելի վաղ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի ամբիոնից` Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեն հրավիրել է աշխարհի առաջնորդներին այցելել Հիրոսիմա և Նագասակի` ատոմային ռումբի կիրառման հետևանքներին ծանոթանալու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here