տուն Քաղաքական Միջազգային Հիտլերի, Ստալինի, Գեբելսի նկարները չեն հանի Բրանդենբուրգի խորհրդարանի շենքից

Հիտլերի, Ստալինի, Գեբելսի նկարները չեն հանի Բրանդենբուրգի խորհրդարանի շենքից

363
0

landtag-ausstellung-540x304

Այն մարդկանց նկարները, այդ թվում՝ Հիտլերի, Գեբելսի և Ստալինի, ովքեր ազդել են Գերմանիայի պատմության վրա, կմնան Բրանդենբուրգ նահանգի դաշնային խորհրդարանի շենքում։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

Բուռն դժգոհություն առաջացրած ցուցահանդեսը չի փակվի այն դեպքում, եթե ներկայացված նկարները ուղեկցվեն բացատրական տեքստերով։ Այս մասին որոշում է կայացրել բրանդենբուրգյան լանդթագը՝ Պոտսդամում տեղի ունեցած նիստի ժամանակ։

Դաշնային խորհրդում հունվարի 21-ից մեկնարկում է նոր ցուցադրություն։ Ներկայացվելու են շուրջ 110 նկարներ, որոնց վրա պատկերված են լինելու այն մարդիկ, ովքեր լուրջ ազդեցություն են ունեցել գերմանական պատմության վրա, այդ թվում՝ Աննա Ֆրանկը, Ռոզա Լյուքսեմբուրգը, Ֆրանց Կաֆկան և այլք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here