Աշխարհի ամենասիրված մրգերից մեկը` բանանը վտանգի տակ է: Գիտնականները հայտարարում են, որ սունկը, որը տարածվում է այս բուսատեսակի մեջ, շուտով կարող է ամբողջությամբ ոչնչացնել այս տարվա բերքը:
Ֆլորիդայի համալսարանի մասնագետ Ռենդի Թլոթցը կարծում է, որ վիճակն իրոք լուրջ է: Նա այս սունկը հայտնաբերել է դեռևս 1989 թվականին, սակայն այն արդեն լայն տարածում է գտել: «Այժմ այս սնկի դեմը ոինչ չի կարող առնել», — ասել է Փլոթցը CNBC-ն: Խոսքը Քևենդիշ տեսակի բանանի մասին է: Չնայած աշխարհում կա այս մրգի 1000 տեսակ, սակայն աշխարհում վաճառվող բանանի 45 տոկոսը պատկանում է Քևենդիշ տեսակին: Այս տեսակը շատ է տարածվել 1950-ականներին, քանի որ հաջողությամբ պայքարում էր մեկ այլ հիվանդության` պանամական ինֆեկցիայի դեմ: