տուն Հասարակություն Առողջապահություն Հիվանդին կատարել են մահացած սրտի փոխպատվաստում (տեսանյութ)

Հիվանդին կատարել են մահացած սրտի փոխպատվաստում (տեսանյութ)

372
0

Վիեննայի Քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկները կատարել են հիվանդին մահացած սրտի փոխպատվաստման հաջող վիրահատություն:

OFR հեռուստառադիոընկերության տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը:

Հաղորդվում է, որ անհնարին համարվող վիրահատությունն առաջին անգամ տեղի Է ունեցել Ավստրիայում: Այն տեւել Է ինը ժամ: Սրտաբանները կարողացել են 61-ամյա հիվանդին փոխպատվաստել մահացած մարդու սիրտ: Օրգանը դրա լիակատար կանգից հետո հաջողվել Է փոխպատվաստել Donation after Circulatory Death մեթոդի շնորհիվ: Սովորաբար այն օգտագործվում Է թոքերի, լյարդի եւ երիկամների փոխպատվաստման դեպքում:

Դրա կիրառումը մահացած սրտի վրա համարվում Էր անհնարին արյան շրջանառության խանգարման պատճառով:
Այդ մեթոդի հիման վրա սրտի առաջին հաջող փոխպատվաստումը կատարվել Է 2014 թվականին Սիդնեյում: Այն հիմք Է դարձել Վիեննայում վիրահատության նախապատրաստման համար, որը շարունակվել Է գրեթե չորս տարի: Ավստրիայում փոխպատվաստումը հաջողվել Է իրականացնել Organ Care Systems օրգանների խնամքի սարքի միջոցով, որը մահացած սրտին հարկադրել Է բաբախել:

Քաղաքային հիվանդանոցին կից Վիեննայի բժշկական համալսարանի տեղեկատվության համաձայն՝ հիվանդը փոխպատվաստումից հետո իրեն լավ Է զգում: Ստացված արդյունքը կարող Է ապագայում մեծացնել սրտի փոխպատվաստումների թիվը, կրճատել հիվանդների սպասման ժամանակը եւ նվազեցնել մահացությունը։