Անհայտ անձր կրակել է մարդկանց վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Դեպքը տեղի է ունեցել Չեխիայի Հանրապետության արևելյան հատվածում գտնվող Օստրավա քաղաքում: Կան զոհեր:
«Բոլոր նրանց, ովքեր կատարվածի վերաբերյալ որևէ տեղեկատվություն ունեն, խնդրում ենք զանգել թեժ գիծ»,- ասվում է Չեխիայի իրավապահ մարմիների Twitter-ի էջի հրապարակման մեջ:
Հաղորդվում է, որ դեռևս չի հաջողվել բռնել մարդկանց վրա կրակողին: Centrum.cz-ի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները փնտրում են կարմիր բաճկոնով միջին հասակի տղամարդու:
Չեխիայի ոստիկանությունը հայտարարել է, որ կրակոցների հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են, իսկ երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է 6 զոհի մասին։ Ներկայումս հիվանդանոցի աշխատակիցները դադարեցրել են իրենց աշխատանքը, այնտեղ գործում են ոստիկանները:
Policisté přijali oznámení o střelbě v nemocnici v Ostravě Porubě. Na místě nyní policisté zasahuji. Proběhla evakuce osob. pic.twitter.com/VrDDjii6Qp
— Policie ČR (@PolicieCZ) December 10, 2019