տուն Աշխարհ Հիսուս Քրիստոսի արձանը ներկայացրել են բժշկական խալաթով (տեսանյութ)

Հիսուս Քրիստոսի արձանը ներկայացրել են բժշկական խալաթով (տեսանյութ)

185
0

Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշ համարվող Հիսուս Քրիստոսի արձանի միջոցով աշխարհի բժիշկներն աջակցություն են ստացել: Հուշարձանը ներկայացրել են բժշկական խալաթով: Այս մասին երկուշաբթի գրում է «Gazeta.ru»-ն:

Ըստ «Globo» հեռուստաալիքի՝ այս եղանակով ակցիայի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել աշխարհի տարբեր երկրների բժիշկներին: Արձանի վրա պորտուգալերենով, իսպաներենով, անգլերենով, գերմաներենով, իտալերենով, չինարենով, ֆրանսերենով, արաբերենով և ռուսերենով գրվել է «շնորհակալություն» բառը: 

Արձանը լուսավորել են COVID-19-ից առավելագույնը տուժած երկրների դրոշների գույներով՝ ԱՄՆ, Իսպանիա, Իտալիա, Չինաստան և հենց Բրազիլիա: