տուն New Year News Հիշում եմ՝ հայրս եղևնին բերում էր դեկտեմբերին, ու այդ հոտը միշտ մնում...

Հիշում եմ՝ հայրս եղևնին բերում էր դեկտեմբերին, ու այդ հոտը միշտ մնում էր տանը. Արամ MP3

488
0

Araratnews.am-ը ամանորյա հարցազրույցների շարք է սկսել հայ հայտնիների, քաղաքական գործիչների հետ: Մեր զրուցակիցն է երգիչ, շոումեն Արամ MP3-ն։

Արամ, Ամանորի հետ կապված ի՞նչ հուշեր ունեք։

Նոր տարվա հուշերս միշտ կապվում են ընտանիքիս հետ՝ ծնողներ, տատիկ, պապիկ, անակնկալներ, նվերներ, ինչ-որ հեքիաթային զգացողություններ, որոնք շատ յուրովի են ու շատ հաճելի։ Միշտ դեկտեմբեր ամսվա մեջ քեզնից անկախ տրամադրությունդ բարձրանում է։ Չնայած ձյուն էլ չկա, բայց ամեն դեպքում որոշ երաժշտություն, ինչ-որ հոտ, թեկուզ մանդարինի, եղևնու հոտը, մարդկանց ինքնաբերաբար տանում է մանկություն։ Ես հիշում եմ, որ հայրս եղևնին բերում էր դեկտեմբերին, ու այդ հոտը միշտ մնում էր տանը, և մենք փորձում էինք Նոր տարուց հետո շատ ուշ հավաքել տոնածառը։

Իսկ ի՞նչ նվերներ եք ստացել, որ մինչ օրս հիշում եք։ Այսօր երեխաները նամակներ գրո՞ւմ են Ձմեռ պապիկին։

Բնականաբար, նվերներ եղել են Ձմեռ պապիկից, հաճախ ստացել եմ, երբեմն չեմ ստացել։ Հիմա էլ նամակներ գրում են մեր երեխաները։ Չնայած մեծս կարող է գրել, բայց փոքրս դեռ շատ փոքր է, բայց մեծը կգրի նրա փոխարեն, հետո կգնան գնումների։

Իսկ կա՞ մանկությունից եկած ինչ-որ սովորություն, որ հենց դրանով եք Նոր տարին դիմավորում։ 

Ընտանեկան հավաքներն են, որ փորձում ենք պահպանել, որ տանը դիմավորենք Նոր տարին, բայց ես իմ աշխատանքի բնույթով ամանորյա գիշերը տանը չեմ լինում, բայց հետո փորձում եմ բացը լրացնել Նոր տարվան հաջորդող օրերին։ Իսկ ուտեստներից այդ օրերի խորհրդանիշ է ինձ համար սացիվին։ Չնայած բարդ չէ դրա պատրաստելը, բայց բաներ կան, որ թողնում ենք Ամանորի համար։ Ամեն դեպքում այն, ինչ մեր տանն են պատրաստում, ես սիրում եմ։

Իսկ 2020-ից ի՞նչ սպասելիքներ ունեք։

Քանի որ թիվը շատ սիրուն ա… Կան որոշակի սպասելիքներ, որոնք, հուսամ, որոշ չափով կիրականացվեն։ Գլոբալ ինչ-որ բան չկա, որ հիմա կհիշեմ։