տուն Հասարակություն Մշակույթ Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես. Մաթեւոսյանական ընթերցումներ

Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես. Մաթեւոսյանական ընթերցումներ

547
0

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ:

Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են
մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն:

Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և
քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն
ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա,
որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն
կտրելով պատասխանել…

Ասում եք սեր, ասում եք սիրում ենք:
Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու
տղամարդկություն չունեք,և դուք վախենում եք ատելուց: Դուք
ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև
վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ
կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն…»:

Հատված՝ Հրանտ Մաթևոսյանի  «Ծառերը» պատմվածքից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here