տուն Տնտեսական Հին ու նոր ծրագրերի որոշ տարբերություններ

Հին ու նոր ծրագրերի որոշ տարբերություններ

93
0

ՀՀ-կառավարություն

Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության գործունեության ծրագրում, որպես կառավարության գործունեության արդյունք, 2017 թվականի համար գրված է. «աղքատության կրճատման ապահովում` 10 տոկոսային կետով»: Նախորդ տարի՝ 2013-ին, Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ԱԺ ներկայացված կառավարության ծրագրում, որպես 2013-2017թթ կառավարության գործունեության արդյունք, գրված էր. «աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով»: Եթե հաշվի առնենք նաև այն, որ նախորդ ծրագրի 8-10% կրճատումը ապահովվելու էր 4 տարում, իսկ այս դեպքում՝ 10% է նախատեսված 3 տարում, պարզ է դառնում, որ այս մի կետում նոր կառավարությունն ավելի հավակնոտ է՝ նախկինի համեմատ:

Բայց կան մի շարք այլ կարևորագույն ցուցանիշներ, որոնք նախկին կառավարությունը թիրախավորել էր, իսկ նորը՝ ոչ: Մասնավորապես՝ նախկին կառավարության ծրագրում գրված էր՝

— նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,

— ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի,

— 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիության ապահովում,

— միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի,

— 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում` ոչ գյուղատնտեսական զբաղվածների թվի ավելացում 30-50 հազարով,

— պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3-0.4 տոկոսային կետի չափով: