Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի և Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մամուլի ասուլիսը:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր ներածական խոսքում ասաց, որ այս բարեփոխումներից հետո Կադաստրի կոմիտեն վերանայեց գույքային գնահատումը:
Թովմասյանն ասաց, որ տեղի ունեցավ վերլուծություն և գույքի շուկայական գնահատում, ինչպես նաև ՀՀ-ը բաժանվեց քսան գոտիների, որը 2019 թվականին հավանություն է արժանացել ԱԺ-ի կողմից:
Սուրեն Թովմասյանը ներկայացրեց ներկա իրավիճակը, երբ իրավական կարգավորումները չեն մտել ուժի մեջ:
Ըստ կոմիտեի ղեկավարի՝ ներկա պահին ունեն երկու տիպի կադաստրային արժեք: Դրանցից մեկի հարկման հիմքում նստած կադաստրային արժեքն է, մյուսը՝ համայնքային և պետական սեփականության հողերի օտրաման համար հաշվառվող կադաստրային արժեքը:
Կոմիտեի ղեկավարը օրինակ բերեց Երևանի կենտրոնի համար կադաստրային արժեքի հարկումը` մեկ քառակուսի մետրի համար 2585 դրամ: Սա նշանակում է, որ կենտրոնում գտնվող հազար քառակուսի մետր հողատարածքն արժե երկու միլիոնուկես դրամ, և հարկվում է քսանհինգ հազար դրամ:
Սուրեն Թովմասյանը վերլուծեց այս թվերը և հանգեց այն եզրակացության, որ առկա շուկան և ներկա իրավիճակը աղերս չունեն իրար հետ, քանի որ տարբեր թվաբանական շարքերի հետ գործ ունենք:
«Հիմնական նպատակն այն է, որպեսզի արտացոլենք իրական պատկերը և շուկայում ստեղծենք իրավիճակ, որ շուկայում յուրաքանչյուր թիվ ունենա հստակ հիմնավորում»,- ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Հայկ Մագոյան