«Սովետի ժամանակ քնից վեր էինք կենում, սուրճը դնում էին կրակին, իջնում գոմ կերակրում անասուններին, հետո գնում էին կոլխոզ աշխատելու: Հիմա սուրճը դնում են գազին, գնում են անասուններին կերակրում են, գալիս են տուն կնոջը սիրում են, այդ ընթացքում սուրճը նոր հասցնում է եռալ: Ես կալորիականությունից չեմ հասկանում, բայց հնարավոր չի այնպիսի գազ ներկրել, որ սուրճը շուտ եռա ու շուտ սուրճ խմենք աշխատանքի անցնելուց առաջ»,- այսօր խորհրդարանում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսպիսի հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարարին:
Արմեն Մովսիսյանն այս հարցին պատասխանեց`ասելով.«Հիմա արդեն շատ արագ են կնոջը սիրում, պետք է խորհուրդ տալ մի քիչ դանդաղ սիրել»: