տուն Լուրեր Հիմա էլ ենք պատրաստվում Ամանորին, բայց ազգային տոնացույցով այն կնշենք գարնանը. Արմեն...

Հիմա էլ ենք պատրաստվում Ամանորին, բայց ազգային տոնացույցով այն կնշենք գարնանը. Արմեն Ամոյան

315
0

221284201366293638

«Եզդիների հիմնական խնդիրները կրթական և մշակութային են: Մենք պետք է փորձենք մեր երիտասարդներին մղել դեպի կրթություն և վստահ լինել, որ դա է մեր ազգի բարգավաճման ուղին: Խնդիրներ կան նաև եզդիաբնակ գյուղերումˋ կապված դպրոցների հետ, և ես բոլոր սրտացավ եզդիների ուշադրությունն եմ հրավիրում այս խնդիրների վրա»,- AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու՝ ազգությամբ եզդի անդամ Արմեն Ամոյանը:

Անցնող տարին բավական դրական է Արմեն Ամոյանի կարծիքով,  և նա տեսնում է, թե ինչպես են եզդիներն իրենք հետամուտ լինում իրենց խնդիրներին: Նրա կարծիքով, որքան էլ պետությունը հոգատար լինի, միևնույնն է, եթե համայնքի անդամները ակտիվ չլինեն, ապա ոչինչ չի ստացվի. «Պետության դերը կարևոր է համայնքի խնդիրների լուծման գործում, սակայն ավելի կարևոր է, թե ինչպես են այդ խնդիրների լուծումը տեսնում եզդի համայնքի ներկայացուցիչները: Այստեղ ես դրական զարգացում եմ տեսնում, քանի որ արդեն իսկ նկատելի են անձիք, ովքեր անշահախնդիր նվիրված են համայնքին»,- նկատեց Արմեն Ամոյանը:

Այս օրերին եզդիները ևս պատրաստվում են Նոր տարուն, սակայն, ինչպես տեղեկացրեց Արմեն Ամոյանը, եզդիները ազգային տոնացույցով Նոր տարին կնշեն գարնանը.«Հիմա ևս պատրաստվում ենք Ամանորին, բայց մեր ազգային տոնացույցով  Ամանորը կնշենք գարնանըˋ մարտ ամսին»,- ասաց մեր զրուցակիցըˋ  հույս հայտնելով, որ 2014 թվականը ՀՀ բոլոր քաղաքացիների համար բարեբեր կլինի, իսկ եզդիները աշխարհում և Հայաստանում է´լ ավելի նվիրումով կաշխատեն եզդի ժողովրդի առաջընթացի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here