Սթրիթ-արտի ինքնօրինակ դրսևորումները միշտ էլ տպավորիչ են:
Միլանի փողոցներում հայտնվել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև մի քանի այլ կին գործիչների դիմապատկերները:
Այս մասին հայտնում է «Եվրանյուզ»-ը և մանրամասնում, որ նրանց բոլորի աչքերի տակ կապտուկներ կան՝ «միայն նրա համար, որ ես կին եմ» գրությամբ:
Պաստառների հեղինակը իտալացի նկարիչ և ակտիվիստ է, որն իր աշխատանքներով փորձում է մարդկանց ուշադրությունը հրավիրել կանանց նկատմամբ բռնության խնդրի վրա: