տուն Քաղաքական Միջազգային Հիլարի Քլինթոնը Յանուկովիչին կոչ է արել Մանդելա դառնալ

Հիլարի Քլինթոնը Յանուկովիչին կոչ է արել Մանդելա դառնալ

186
0

SecYanukovych_600_1

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին օրինակ վերցնել Նելսոն Մանդելայից՝ երկրում քաղաքացիական խաղաղություն ապահովելու համար։ Նա կարծում է, որ ուկրաինական իշխանությունները երկրում դժվարին իրավիճակը պետք է կարգավորեն խաղաղ ճանապարհով, ինչպես դա անում էր ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելան։ Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Հենց նոր ժամանեցի Նյու Յորք։ Ուկրաինական կառավարությունը պետք է հետևի Մադիբայի օրինակին (այդպես են Մանդելային կոչում ՀԱՀ-ում- խմբ․) և ընտրի մարդկանց հետ երկխոսությունը, այլ ոչ թե ուժը», — գրել է Քլինթոնն Twitter-ի իր էջում։

Նա նաև հավելել է, որ մեծ տագնապով էր հետևում Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին՝ Մանդելայի հոգեհանգստից վերադառնալու ճանապարհին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here