տուն Աշխարհ Հիդրօքսիքլորոքինի փորձարկումները կորոնավիրուսի բուժման համար դադարեցվել են․ ԱՀԿ

Հիդրօքսիքլորոքինի փորձարկումները կորոնավիրուսի բուժման համար դադարեցվել են․ ԱՀԿ

187
0

ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումը։ Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ, հայտնում է BBC-ն։

Դեղի՝ կորոնավիրուսի բուժման համար իրականացվող կլինիկական փորձարկումները աշխարհի մի քանի երկրների կլինիկաներում դադարեցվում են։ Այս մասին ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը։ Այս մասին որոշում է կայացվել The Lancet բժշկական ամսագրում՝ վերջերս կատարված փորձարկումների եւ հետազոտության մասին հրապարակումից հետո:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը կարող է առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ, ներառյալ՝ սրտի առիթմիա, դժվարաշնչություն:

Հակամալրիային հիդրօքսիքլորոքին դեղամիջոցն էր կիրառում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր անձնական բժշկի ցուցումով: Նա հայտարարել էր, որ վտանգավոր չէ պրոֆիլակտիկայի համար մի քանի օր դեղամիջոցն ընդունելը, փոխարենը բժիշկը հայտնել է, որ այն կարող է օրգանիզմի համար պաշտպանիչ ազդեցություն ունենալ: