Սերժ Սարգսյանն իր «կարճատեւ» արձակուրդն, ինչպես երեւում է, որոշել է խիստ արդյունավետ օգտագործել: Իշխանական նեղ շրջանակում շշուկով խոսվում է, որ այս օրերին նրան ցողունային բջիջների ինպլանտացիա են արել: Մասնագիտական գրականությունից տեղեկանում ենք, որ ցողունային բջիջները, որոնք վերցնում են երիտասարդ դոնորի ոսկրածուծից, արդյունավետ են ավելի քան 50 ծանրագույն հիվանդությունների բուժման համար, բացի այդ, լավ արդյունք են տալիս արյունատար անոթների եւ այլ օրգանների աճեցման, ինչպես նաեւ օրգանիզմի երիտասարդացման գործընթացում: «Ցողունային բջիջներով երիտասարդացումը օրգանիզմի այս յուրահատուկ «նորոգիչների» գործածության եւս մեկ տարբերակ է»,- նշված է բժշկական գրականության մեջ: Ինպլանտացիան բավական թանկ արժե` 10-40 հազար եվրո: Նման ինպլանտացիայի միջոցով օրգանիզմը երիտասարդանում է մոտ 20 տարով: Սարգսյանի «երիտասարդացումը», ըստ նույն աղբյուրների, տեղի է ունեցել Կորեայի առաջատար կլինիկաներից մեկում:
Ամբողջական նյութը «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում