Պետական կառավարման համակարգի կոմունալ վճարների համար վճարում ենք մենք` հարկատուներս: Ուստի հետաքրքիր է իմանալ, թե որքան են «խոսում» մեր չինովնիկները: Օրինակ ՀՀ կառավարության հեռախոսի պարտքը կազմում է 838 հազար դրամ: ՀՀ ազգային ժողովի ընթացիկ պարտքը կազմում է 5 միլիոն 227 հազար դրամ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը` 7 միլիոն 517 հազար դրամ: Իսկ, օրինակ, Գալուստ Սահակյանի տան հեռախոսի պարտքը կազմում է ընդամենը 1018 դրամ: Միանգամից երեւում է, որ երբ Գ. Սահակյանը իր գրպանից պետք է վճարի, «էկոնոմիա է անում»:
Մանրամասնները «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում