Երեկ մեզ հայտնի է դարձել, որ Հայաստանից արտագաղթել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի» նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Անդրոնիկ Քալայջյանը: Մեկնել է Դուբայ` մասնագիտությամբ աշխատելու նպատակով: Անդրոնիկ Քալայջյանը հայտնի բժիշկ է, նրան շատերը համարում են հանրապետության թիվ մեկ նեյրովիրաբույժը: Բժշկի արտագաղթելու մասին մեր տեղեկությունները երեկ հաստատել է «Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտի» փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը: Նա ասել է, որ հունվարի 5-ին Քալայջյանը Դուբայ է մեկնել մշտական աշխատելու տրամադրությամբ: Օնիկ Մելքոնյանը, համոզմունք հայտնելով, որ Քալայջյանը թիվ մեկ նեյրովիրաբույժն է Հայաստանում, ընդգծել է, որ իրենց բուժհաստատությունում նրա համար ստեղծված էին բոլոր պայմանները, նա վայելում էր կոլեկտիվի սերն ու հարգանքը: Իսկ թե ինչու է որոշել մեկնել, ըստ փոխտնօրենի, դա բժշկի անձնական գործն է:
Մանրամասնները «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում