տուն Լուրեր ՀԷԿ-եր, կառույցներ, մեխանիկական աղբ. մասնագետը ահազանգում է, որ մեր գետերի վիճակը շատ...

ՀԷԿ-եր, կառույցներ, մեխանիկական աղբ. մասնագետը ահազանգում է, որ մեր գետերի վիճակը շատ վատ է

135
0

1980815_594038580683879_1909059726_n

Գիտությունների ազգային ակադեմիայիˋ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը կարծում է, որ եթե Սեւանում հնարավոր լինի բնական ճանապարհով ապահովել իշխան ձկնատեսակի աճ, ապա մի քանի տարվա ընթացքում մենք կունենանք իշխանի լիճ:

Բայց աբողջ խնդիրը նրանում է, ըստ մասնագետի, որ  Հայաստանում գետերի վիճակը շատ վատ է:

«Դա պետք է կատարվի կառավարության մակարդակով:  Մենք նախկինում էլ փորձ ենք ունեցել, որ երբ դժվարանում էր վերարտադրման բարձրացումը իշխանի մոտ, որը բարձրանում էր գետերի ակունքները ձվադրման համար, արհեստական ճանապարհով որսում էին սեռահասուն  իշխաններին, կթում էին ձկնկիթը եւ ձկանբուծարաններում ստանում էին մանրաձուկ, լցնում լիճը: Բայց այսօրվա վիճակով իսկապես շատ լուրջ է մեր գետերի վիճակը: Եթե Սեւանի վիճակը բարելավման միտում ունի, ապա գետերի վիճակը՝ ճիշտ հակառակը»,-ասում է Ղուկասյանը Araratnews.am-ի հետ զրույցում:

Նա նշում է, որ գետերը կամ 4 կողմից փակված են ինչ-որ կառույցներով, կամ նրանց վրա ՀԷԿ-եր են կառուցված, այդ իսկ պատճառով նման պատկեր է ստացվում:

Հաճախ գետերից ջրառ է իրականացվում նաեւ գյուղատնտեսական նպատաներով, կամ այնքան մեխանիկական աղբ են լցնում մեջը, որ ստիպված բերում են սարքերով գետը մաքրելու:

«Նրանցից ոչ մեկը նման իրավունք չունի, նրանք պատկերացում չունեն, թե ինչ է նշանակում խախտել գետի էկոհամակարգը: Բերում են գետը մաքրելու, բայց դրա արդյունքում կերային բազան է ոչնչացվում, դրա արդյունքում լուրջ խախտումներ են կատարվում ու խանգարվում  է հենց նույն ձկների վերարտադրության պրոցեսը»,-հավելում է Ղուկասյանը: