ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր մեկնաբանեց Ղրիմում տիրող իրավիճակը: Նա չցանկացավ Ղրիմի ու Լեռնային Ղարաբաղի հարցը համեմատել:
«Ես չեմ համեմատելու Ղրիմը Արցախի հետ, այս երկու դեպքերում լուծումները կամ հետևանքները բոլորովին նման չէին իրար, պետք է ասեմ, որ հզոր պետությունները դրանով նշում են առաջին աշխարհամարտի հարյուրամյակը: Ինձ համար հենց սկիզբը նշանակում էր մի բան, որ այսպիսի գործընթացներով աշխարհը փորձում է վերանայել, ոչ միայն առաջին աշխարհամարտի արդյունքները, այլև ռուս-թուրքական պատրեազմը»,- ասում է նա:
Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ չպետք է էյֆորիայի մեջ մտնեն ոչ եվրոպամետները, ոչ՝ ռուսամետները: Նա նկատեց, որ փոքր ազգերի համար բախտորոշ ինքնորորոշման գործընթացները միշտ տեղի են ունեցել շատ խառը ժամանակներում:
«Քանի որ գիտեին, որ Ղրիմի բնակիչների մեծ մասը ռուսներ են և Ղրիմի թաթարներ, ապա ռուսները հստակ ձևավորված ցանկություն ունեին՝ միանալու Ռուսաստանին: Բոլոր դեպքերում, կարծում եմ, անկեղծ էր նրանց ուրախությունը, որ նրանք ունեին ՌԴ-ին միանալուց հետո: Ղրիմում օրինականությունը հիմնվում էր միջազգային իրավունքի այլ սկզբունքների վրա»,- ասաց Լ. Ալավերդյանը: