Իրաքի մերձակայքում գտնվող «կանաչ գոտում», ուր տեղակայված են կառավարական հաստատություններն ու օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները, տեղի է ունեցել երեք հզոր պայթյուն: Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, 30 մարդ վրավորվել է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Արաբական Al-Sumariya հեռուստաալիքի տվյալներով` ականապատված մի քանի մեքենաներ պայթել են Ալ-Քարադա շրջանում։ Նախնական տեղեկություններով` մեքենաները պայթեցվել են մահապարտ ահաբեկիչների կողմից: