տուն Աշխարհ Հզոր երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում

Հզոր երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում

282
0

ԱՄՆ Նևադա նահանգի արևմտյան հատվածում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Զոհերի կամ վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։ Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 15:03-ին:

Էպիկենտրոնը գտնվել է Տոնոպա քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած հատվածում, օջախը՝ 7,6 կիլոմետր խորության վրա: