Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին այսօր Բեյրութում տեղի ունեցաղ ահաբեկչության մեջ մեղադրել է «Հզբոլլահ» շարժմանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
Նա հայտարարել է. «Կասկածյալները նրանք են, ովքեր թաքնվում են միջազգային արդարադատությունից և հրաժարվում են դատարարի առջև կանգնել»: Ինչպես պարզաբանվում է, Սաադ Հարիրին սրանով նկատի ուներ «Հզբոլլահ» կազմակերպության հինգ անդամների, ովքեր մեղադրվում են 2005 -ին նրա հոր՝ Ռաֆիկ Հարիրիի սպանության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Բեյրությում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով վիրավորվել է 70,զոհվել՝ 5 մարդ, այդ թվում՝ Լիբանանի ֆինանսների նախկին նախարարը: