տուն Քաղաքական Միջազգային Հերքվել են Բունդեսթագի ղեկավարի ատենախոսությունում գրագողության փաստերը

Հերքվել են Բունդեսթագի ղեկավարի ատենախոսությունում գրագողության փաստերը

229
0

url

Ռուրյան համալսարանը հերքել է Բունդեսթագի ղեկավար Նորբերտ Լամերտի գրագողությունը ատենախոսության մեջ։ Այս մասին գրում է Der Spiegel-ը։

Համալսարանի ռեկտոր Էլմար Վայլերի խոսքերով՝ 40 տարի առաջ գրված աշխատանքում կան որոշակի թերություններ, սակայն գրագողության փաստերը չեն հաստատվել։

Հիշեցնենք, որ 2012-13 թվականին Գերմանիայում սկսեցին բացահայտել բարձրաստիճան պաշտոյաների կողմից թեկնածուական ատենախոսություններում գրագողության փաստերը, ինչի հետևանքով հրաժարական տվեցին երկրի պաշտպանության ու կրթության նախարարները։ Իսկ գրագողության փաստերը հրապարակում էր Ռոբերտ Շմիդտ անունով անանուն աղբյուրը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here