տուն Հասարակություն Իրավական Հերքում՝ Politik.am կայքում հրապարակված լուրի կապակցությամբ․ ՀՔԾ

Հերքում՝ Politik.am կայքում հրապարակված լուրի կապակցությամբ․ ՀՔԾ

175
0

www.Politik.am կայքը քիչ առաջ լուր է հրապարակել` «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնալսած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ:

Հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել:

Politik.am–ի գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց: